11:34 | 02.08.22 | Նորություններ | 1524

Անվճար վեբ ծրագրավորման դասընթաց՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում է «Վեբ ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթաց երեւանամերձ մարզերի երիտասարդների համար։

Դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն, թե ինչպես մշակել կայքէջեր HTML/CSS-ով եւ կծանոթանան Վեբ ծրագրավորման ամենատարածված լեզուներից մեկի՝ JavaScript-ի հիմունքներին։

Դասընթացին կարող են մասնակցել երեւանամերձ մարզերի 15 եւ բարձր տարիքի երիտասարդները, ովքեր ունեն գիտելիքներ մաթեմատիկայից, լավ տրամաբանություն եւ անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացություն։

Թեստավորումը օգոստոսի 11-ին է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում։

Դասընթացի մեկնարկը օգոստոսի 16-ից է, ձեւաչափը՝ հիբրիդային (առցանց եւ լսարանային)։

Հետաքրքրված անձինք պետք է մինչեւ օգոստոսի 10-ը ներառյալ լրացնեն առցանց հայտաձեւը այստեղ։ Տեղերը սահմանափակ են։ Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվություն հասանելի է այստեղ։