17:43 | 01.08.22 | Նորություններ | 1244

«Արմաթն օդում» ԱԹՍ թիմը փնտրում է խմբավարներ

«Արմաթն օդում» ԱԹՍ թիմը խմբավարներ է փնտրում Վարդենիսի ավագ դպրոցի, Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի եւ Մարտակերտի թիվ 1 հիմնական դպրոցի ԱԹՍ աշխատանոցների համար։

Խմբավարը պետք է դասավանդի հետեւյալ մասնագիտություններով ՝ Աէրոդինամիկայի հիմունքներ, ԱԹՍ թռիչքի կառավարում, ռադիո համակարգեր եւ սպասարկում։ Վերոհիշյալ բաղադրիչները դասավանդվելու են նախագծերի տեսքով, տեսական, գործնական եւ իրական դրսի պայմաններում։
Հետաքրքրվողները կարող են դիմել մինչեւ օգոստոսի 20-ը՝ areer@armath.am էլ.հասցեին։

Աշխատանքի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։