11:34 | 25.07.22 | Նորություններ | 1340

    ՀայՓոստի թվային տրանսֆորմացիան իրականություն է. Կարապետյանն ավարտում է պաշտոնավարումը

    Հուլիսի 25-ից Հայկ Կարապետյանի եւ ՀայՓոստի համագործակցությունն ավարտվում է։

    2020թ. հնգամյա զարգացման ռազմավարության ներքո կառուցվել է ՀայՓոստի էկոհամակարգը, ստեղծվել են դուստր ձեռնարկություններ եւ գործարկվել են բազմաթիվ պրոդուկտներ, ծառայություններ. iNovation, HayPost Retail, ՀայՓոստ Մեդ, Բեր-Բեր, Արմոտեկա եւ այլն:

    ՀայՓոստը ներկայացրել է Հայկ Կարապետյանի պաշտոնավարման երկու տարիների ձեռքբերումները։

    Թվայնացում. iNovation

    •    Ֆենիքս ծրագրի (Phoenix) գործարկում. թվայնացվել է ՀայՓոստի ամբողջ համակարգը, բոլոր բաժանմունքները միացվել են  մեկ միասնական օնլայն համակարգով:
    •    ՀայՓոստում հաճախորդների գոհունակության համակարգի (Metrix) ներդրում. ծառայությունները դարձել են էլ ավելի հաճախորդամետ, հաճախորդների կարիքները բավարարող:
    •    «ՀայՓոստ+» Իրավահավաստի էլեկտրոնային փոստի համակարգի ներդրում. թվայնացվել են ՀայՓոստի փոստային գործառույթները: Այժմ հաճախորդները առանց փոստ այցելելու կարող են օգտվել փոստային մի շարք ծառայություններից, որոնք իրականացվում են բաժանմունքներում:
    •    Envelope, Հիբրիդ փոստ ծրագրերի ներդրում. թվայնացվել է նամակների մշակման արդեն 88%-ը:
    •    HayPost Pay դրամապանակի գործարկում. կարելի է վճարել կոմունալ ծառայությունների համար, իրականացնել բջջային, ինտերնետ կապի եւ հեռուստատեսության, գույքահարկի եւ հողի հարկի, աղբահանության, ոռոգման ջրի եւ այլ ծառայությունների համար, կատարել փոխանցումներ այլ օգտատերերի բանկային քարտերին: Դրամապանակի վերջին թողարկմամբ հասանելի է դարձել նաեւ վարկերի մարման ծառայությունը:
    •    Նոր Stamps.am կայքի գործարկում. հնարավորություն է ստեղծվել գտնել Հայաստանի նամականիշերի, փոստային բացիկների մեծ տեսականի եւ պատվիրել դրանք առցանց:

    Փոստային բաժանմունքների արդիականացնում եւ փոստփոխանակման բարելավում

    •    Փոստատարների պլանշետներով աշխատանք. փոստատարներն այժմ պլանշետի միջոցով են տրամադրում կենսաթոշակները, իրականացնում հասցեական առաքումները, նաեւ հնարավոր է տեղում իրականացնել վճարումներ:
    •    ՀայՓոստում ստեղծվել է փոստային բաժանմունքների օրինակելի մոդել, իրականացվել է 26 փոստային բաժանմունքի վերաբրենդավորում, վերազինում. բաժանմունքները դարձել են ավելի հարմարավետ, տեխնիկապես հագեցած եւ ժամանակակից ստանդարտներին համապատասխան:
    •    ՀայՓոստը Արդարադատության նախարարության հետ համատեղ բացել են Քաղաքացիական կենտրոններ Վանաձոր, Իջեւան, Գյումրի քաղաքներում, որոնք մարզերի բնակիչներին հնարավորություն են տալիս մեկ վայրում ստանալ շուրջ 110 ծառայություն:
    •    Տեսակավորման կենտրոններ են բացվել ՀՀ մարզերում, որոնք նպաստել են մարզերում փոստային կապի ենթակառուցվածքների համաչափ զարգացմանը, փոստփոխանակման  արագացմանը 3 անգամ:
    •    Ավտոպարկը համալրվել է 30 տոկոսով:

    Նոր ծառայությունների եւ առցանց հարթակների գործարկում

    •    Գործարկվել է նույն օրը առաքում Երեւանում ծառայությունը. Երեւան քաղաքում փոստի փոխանակումն իրականացվում է օրը երեք անգամ՝ նախկին մեկ անգամի փոխարեն:
    •    HayPost Market էլեկտրոնային առեւտրի հարթակի գործարկում. նպատակն է Հայաստանի ողջ տարածքում բնակչությանն ապահովել անհրաժեշտ ապրանքներով:
    •    Բեր-Բեր բեռնափոխադրման ծառայության գործարկում. հաճախորդները ԱՄՆ-ից գնումներ են կատարում ՀայՓոստի վիրտուալ հասցեից եւ ստանում Հայաստանի ցանկացած կետում:
    •    ՀայՓոստ Մեդ դեղատնային ցանցի, ինչպես նաեւ  դեղերի առաքման առցանց ծառայության գործարկում. հնարավոր է պատվիրել անհրաժեշտ դեղեր, դեղատնային ապրանքներ եւ ստանալ առաքման ծառայության միջոցով կամ մոտակա փոստային բաժանմունքում:
    •    Արմոտեկա հայկական արտադրանքի խթանման եւ արտահանման նոր հարթակ. նպատակն է  հայկական լավագույն արտադրանքը ավելի ճանաչելի ու հասանելի դարձնել եւ կազմակերպել դրանց առաքումը շուրջ 190 երկիր:
    •    20 նոր էլէկտրոմոտոցիկլետ եւ փոստի տեսակավորման կենտրոնի համար նոր հոսքագծի ձեռք բերում, որի համար ՀայՓոստը Համաշխարհային փոստային միությունից ստացել է դրամաշնորհ 267,000 ԱՄՆ դոլարի չափով։
    •    Հաճախորդների բողոքների վերլուծության եւ աջակցման, արագ արձագանքման ծառայությունների ստեղծում (կոնտակտային կենտրոն միանալու սպասելաժամանակը կրճատվել է 10 անգամ) եւ վստահության հեռախոսահամարի գործարկում:

     Ֆինանսական ցուցանիշներ

    •    Միջազգային Grant Thornton ընկերության անկախ աուդիտի արդյունքներով՝ ՀայՓոստը 2021 ֆինանսական տարին փակել է աննախադեպ բարձր ցուցանիշներով. ՀայՓոստ խմբի հասույթը ավելացել է 12%-ով, գործառնական շահույթը (EBITDA) 63%-ով,  ներհանրապետական փոստը՝ գրեթե կրկնակի (72%-ով), իսկ միջազգային ելից փոստը դեպի արտերկիր՝ 12%-ով:

    Աշխատակիցների խրախուսման ծրագրեր

    •    Փոստային բաժանմունքների աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է միջինը 46,5%-ով: Կորպորատիվ կառավարման սկզբունքների (Performance base) հիման վրա ներդրվել է ամսական պարգեւատրման ծրագիր: Վարչական աշխատողների համար ներդրվել է տարեկան պարգեւատրման պլան:

    Մրցանակներ

    •    ՓոստԵվրոպի կողմից ՀայՓոստը 2021թ. ստացել է փոստային ոլորտում նորարարության հատուկ մրցանակ՝ HayPost Pay դրամապանակի նորարարական լուծումների համար:
    •    ՀայՓոստը 2022թ. ստացել է ISO 27001 միջազգային սերտիֆիկատ, որով միջազգայնորեն ճանաչվել է ՀայՓոստ ընկերության տեղեկատվական անվտանգությունը:
    •    2022թ. Աշխատակազմի կառավարման միջազգային բիզնես մրցանակաբաշխությանը  ՀայՓոստը ստացել է մրցանակ High Performance անվանակարգում:
    •    2022թ. ամենամյա Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա ճգնաժամային կառավարում» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀայՓոստը: