15:37 | 13.07.22 | Նորություններ | 2196

Մեկնարկել է DigiCamp եռամրցաշար-ճամբարը

Հուլիսի 13-ին մեկնարկել է DigiCamp եռամրցաշար-ճամբարը, որին մասնակցում են 168 դպրոցականներ Հայաստանի մարզերից, Արցախից և Ջավախքից։

Ճամբարի նպատակն է նպաստել 14-17 տարեկան դպրոցականների նորարարական գաղափարներին, ինչպես նաև արդեն ստեղծված նախագծերի առաջխաղացմանը՝ միաժամանակ կարևորելով մշակութային ժառանգության փոխանցումը և մարմնակրթության զարգացումը։

«Միտք - Մշակույթ - Մարմնակրթություն» խորագիրը կրող եռամրցաշարի ծրագրում ներառված են․

•    Միտք - նորարական տեխնոլոգիական գաղափարների զարգացում և մրցույթ (ԱՏՁՄ կողմից նախկինում անցկացված «Դիջիքեմփ» ճամբարի ձևաչափով),
•    Մշակույթ - հայկական ազգագրական պարերի ուսուցում և մրցույթ,
•    Մարմնակրթություն - սպորտային դասընթացներ և մինի ֆուտբոլի մրցույթ,

Ճամբարին որպես մենթորներ ներգրավվել են ՏՏ ոլորտի, ազգային պարի և ֆուտբոլի մասնագետներ, ովքեր ամբողջ ընթացքում կաշխատեն թիմերի հետ և կպատրաստեն մրցույթներին։

Եռամրցաշարը կընթանա մինչև հուլիսի 25-ը։ Մրցանակներ կստանան ինչպես առանձին մրցաձևերով, այնպես էլ եռամրցաշարի արդյունքներով 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը։

Նշենք, որ «ԴիջիՔեմպ» եռամրցաշար-ճամբարը այս ամառ ԱՏՁՄ կողմից կազմակերպվող չորս ճամբարներից մեկն է։