13:43 | 13.07.22 | Նորություններ | 43094

    Nexters-ը գրասենյակ է բացել Հայաստանում

    Տեսախաղեր արտադրող Nexters ընկերությունը Հայաստանում գրասենյակ է բացել՝ աշխատակիցներին տեղափոխելու համար։

    «Ընկերությունն իր առջեւ նպատակ չի դնում միանգամից տեղափոխել բոլոր աշխատակիցներին եւ նախատեսում է շարունակել աշխատել նրանց հետ՝ անկախ գտնվելու երկրից», - ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

    Nexters-ը հիմնադրվել է 2010 թվականին Անդրեյ Ֆադեեւի եւ Բորիս Գերցովսկու կողմից, ընկերության գլխավոր գրասենյակը Կիպրոսում է։

    Ընկերության ամենահայտնի խաղերից են Throne Rush-ը, Hero Wars-ը եւ Riddle Island-ը: