12:31 | 29.06.22 | Նորություններ | 2303

    Հայկական հաջողակ ստարտափները կներկայացնեն իրենց ձեռքբերումները

    Հուլիսի 8-ին տեղի կունենա «Bridging the success| IMG/RMG Demo Day» միջոցառումը, որին IMG դրամաշնորհային մրցույթի երկրորդ փուլի հաղթող մասնակիցները կներկայացնեն իրենց հաջողությունները։

    Նորարարության եւ տարածաշրջանային համապատասխանության դրամաշնորհի (IMG/RMG) ծրագրի նպատակն է աջակցել Երեւանում եւ մարզերում գործող ընկերություններին՝ զարգացնելու իրենց նորարարական տեխնոլոգիական արտադրանքներն ու լուծումները, ինչպես նաեւ ուղղորդել դրանք տնտեսության ավանդական ոլորտները խթանելուն:

    Միջոցառման ընթացքում հետեւյալ ընկերությունները կպատմեն իրենց ձեռքբերումների եւ ապագա ծրագրերի մասին՝

    •    Gabby
    •    Best Route
    •    Gebecert
    •    Smart
    •    Locker
    •    Metric
    •    Foldink
    •    AIP tech
    •    Robin Robot

    Միջոցառման ներկաները հնարավորություն կունենան քվեարկելու ամենատպավորիչ փիչի օգտին:

    Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքի ընթացքում կազմակերպված այս Դեմո օրվա նպատակն է ստեղծել Ստարտափ համայնք, որտեղ արդեն հաջողակ եւ վաղ փուլի ստարտափները հնարավորություն կունենան մասնագիտական եւ գործնական հարաբերություններ հաստատել։