17:08 | 28.06.22 | Նորություններ | 1945

Telcell-ի բիզնես լուծումները HoReCa սեկտորի համար

Հունիսի 25-ին կայացել է Rest-Hotel HoReCa Expo 2022-ը։ Էքսպոյին Telcell-ը ներկայացրել է իր բիզնես լուծումները, որոնք HoReCa սեկտորի ընկերություններին թույլ են տալիս արագ անցնել անկանխիկ վճարումների։

«Telcell-ի՝ QR կոդով վճարման տեխնոլոգիայի շնորհիվ հաճախորդները կարողանում են ռեստորաններում, սրճարանում եւ սննդի ու ժամանցի այլ վայրերում իրենց սմարթֆոնով ակնթարթորեն վճարումներ կատարել Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով։ Բիզնեսը ստանում է մի շարք առավելություններ՝ համակարգին ինտեգրման արագություն, Telcell Business հավելվածով բոլոր գործարքների լիակատար վերահսկողություն եւ ցանկացած պահի դրամական միջոցները ընկերության բանկային հաշվին ելքագրելու հնարավորություն։ Մյուս մեծ առավելությունն այն է, որ առաքման դիմաց վճարումները եւս կարողանում են ընդունել օնլայն՝ մեկ հպումով հաշիվ ներկայացնելով պատվիրատուի Telcell Wallet-ին»,- նշել է Telcell-ի Գործընկերային ցանցի զարգացման ղեկավար Վահագն Մանուկյանը:

photo © Telcell


Ինտեգրվելուց հետո ընկերություններն անմիջապես ներկայացվում են Telcell Wallet-ի «Գործընկերներ» բաժնում եւ հնարավորություն ստանում ընդլայնել իրենց ճանաչելիությունն ու վճարումներ ընդունել Telcell Wallet-ի ավելի քան 600 000 ակտիվ օգտատերերից։ Բացի այդ, կարողանում են BON մարքեթ բոնուսային ծրագրում ներկայացնել իրենց ապրանքները կամ ծառայությունները, ինչն իր հերթին ապահովում է հաճախորդների նոր հոսք։

Telcell Business-ի գործընկերների թիվն արդեն հատել է 3000-ի սահմանը, եւ այդ ցանկն օրեցօր ավելանում է։