14:52 | 28.06.22 | Նորություններ | 1825
Թումոյի «42 Երեւան» ծրագրավորման անվճար դպրոցն ընդգրկվել է «Համաշխարհային լավագույն 100 նորարարական համալսարաններ»-ի 2022 թ. ցուցակում: MIT-ի, Սթենֆորդի եւ Բերքլիի համալսարանների հետ նույն շարքում «42 Երեւանը» 8-րդ տեղում է։
Ծրագրավորման դպրոցը նաեւ առաջինն է WURI-ի «Թոփ 50 Էթիկական արժեք ունեցող համալսարանների» վարկանիշային ցուցակում: «Իրական ազդեցություն ունեցող աշխարհի համալսարաններ»-ի հանձնաժողովը գնահատում է իրական ներդրումները հասարակության մեջ եւ կարեւորում հետազոտական ու կրթական ծրագրերի նորարարական մոտեցումները: WURI-ի վարկանիշային ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ։
«42» կրթական ծրագիրը հիմնված է խաղային դիզայն ունեցող, ինքնուսուցողական պլատֆորմի վրա, որտեղ ուսանողները իրականացնում են գործնական առաջադրանքներ եւ կատարելագործում իրենց հմտությունները:
Ուսումնական պլանն առաջարկում է 150-ից ավելի նախագիծ, որոնք անընդհատ թարմացվում են` համապատասխանեցվելով ոլորտի նորագույն պահանջներին: Նախագիծը ֆինանսավորում է Եվրոպական միությունը։