12:59 | 25.06.22 | Նորություններ | 1829

Տվյալների արտահոսքերի մշտադիտարկման հարթակ կստեղծվի

Հուլիսի 2-ից 4-ը կայանալիք Tech Week Gyumri 2022-ի շրջանակներում CyberHUB կազմակերպությունը տեխնոլոգիական համայնքի հետ միասին կազմակերպում է հաքաթոն, որի ընթացքում տվյալների արտահոսքերի մշտադիտարկման հայաստանյան հարթակ կստեղծվի:

Այն թույլ կտա Հայաստանում բնակվող ցանկացած մարդու ստուգել՝ արդյո՞ք իր անձնական տվյալներն արտահոսել են, ինչպես նաև ճշտել, թե կոնկրետ ինչ տվյալներ են հայտնվել արտահոսքում։

Հաքաթոնին կարող են մասնակցել Python, JS, Web ծրագրավորողներ, դիզայներներ, տվյալների բազայի ադմինիստրատորներ, OSINT մասնագետներ։

Հաքաթոնը կկայանա հուլիսի 3-ին, ժամը՝ 10։00-ից 18։00-ը Գյումրիի Թումո կենտրոնում:

Հաքաթոնին մասնակցելու համար լրացրեք հայտադիմումն այս հղումով.

https://bit.ly/Hackathon_Tech_Week_Gymri_2022

Հաքաթոնի մասնակիցների թիվը սահմանափակ է՝ 15 մասնագետ։

Մասնակիցներին խնդրում են ներկայանալ սեփական համակարգիչներով: Գյումրի քաղաքից լինելը ցանկալի է, բայց ոչ պարտադիր։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է։

Գյումրիի Դրամատիկական թատրոնում կայանալիք Tech Week Gyumri 2022-ին մասնակցությունն անվճար է. նախնական գրանցմամբ՝ https://bit.ly/3th77IG: