16:12 | 20.06.22 | Նորություններ | 1443

50 Cent-ի, ZAZ-ի եւ Led Zeppelin Symphonic-ի տոմսերը զեղչով՝ Team-ի բաժանորդների համար

«ՀԱՅԱ» երաժշտական փառատոնի շրջանակում Երեւանն այս ամառ կհյուրընկալի համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր 50 Cent-ին, ZAZ-ին եւ Led Zeppelin Symphonic-ին։

Փառատոնի գլխավոր գործընկեր Team Telecom Armenia-ն հատուկ իր բաժանորդների համար հայտարարել է 30% զեղչ մինչեւ հունիսի 24-ը այս համերգներից որեւէ մեկի տոմսը ձեռք բերելու համար։

Առաջարկից  օգտվելու համար ընկերության բաժանորդները պետք է 4545 կարճ համարին SMS-ով ուղարկեն «Team» բառը, որից հետո ստացած պրոմո կոդը մուտքագրեն www.haya.am կայքում՝ իրենց նախընտրած համերգի Team promo code-ով նշված տոմսի բաժնում:

Մեկ հեռախոսահամարից հնարավոր է ստանալ միայն մեկ պրոմո կոդ եւ, հետեւաբար, գնել միայն մեկ տոմս։ SMS-ն անվճար է, սակայն պրոմո կոդը ստանալու համար հաշվեկշիռը պետք է լինի դրական։

Այլ մանրամասների ծանոթանալու համար կարող եք այցելել www.telecomarmenia.am կայք, գրել հաղորդագրություն Team Telecom Armenia-ի ֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարել 100 անվճար համարին կամ մոտենալ Team-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններ։

ZAZ-ի, 50 cent-ի եւ Led Zeppelin Symphonic-ի համերգները տեղի են ունենալու հունիսի 25-ին, հուլիսի 1-ին եւ հուլիսի 9-ին՝ «Հրազդան» մարզադաշտում։