15:30 | 17.06.22 | Նորություններ | 1887

Կկազմակերպվի ԱԹՍ օպերատորի անվճար դասընթաց

Ինստիգեյթ Ռոբոտիքս ընկերությունը եւ «ՈՄԱ» ՌՀԿ-ն հուլիսի 5-ից սկսում են անօդաչու թռչող սարքերի օպերատորների պատրաստման խորացված դասընթաց։

Դասընթացն անվճար է, տեւողությունը՝ 4 ամիս։ Այն իրականացվելու է առկա տարբերակով։

Դասընթացին կարող են մասնակցել ինչպես պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնպես էլ ծառայությունից ազատված տղաները, նաեւ աղջիկները։

Դասընթացի շրջանակում պարբերաբար հանձնարարվելու են առաջադրանքներ, լինելու են տեսական եւ գործնական քննություններ։ Առաջադրանքները հաջողությամբ կատարող եւ քննությունը բարեհաջող հանձնող մասնակիցները կշարունակեն դասերը։

Ուսումնական ծրագիրը ներառելու է հետեւյալ պատրաստությունները՝

•    Բարոյահոգեբանական պատրաստություն թռիչքից առաջ,
•    նախաթռիչքային եւ հետթռիչքային պատրաստություն,
•    օդանավի կազմություն,
•    աերոդինամիկա,
•    օդային նավարկություն,
•    օդերեւութաբանություն,
•    զինատեսակներ,
•    գործնական պարապմունքներ։

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրել info@instigaterobotics.com էլ․ հասցեին։