11:03 | 17.06.22 | Նորություններ | 1584

Հրապարակվել է BarCamp Yerevan 2022-ի ժամանակացույցը

Հունիսի 18-ից 19-ը Երեւանում կկայանա ՏՏ ոլորտում սիրված ԲարՔեմփ Երեւան (չ)կոնֆերանսը, որի նպատակն է գիտելիքների, հմտությունների եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

Տարիներ շարունակ ԲարՔեմփ Երեւանը մեկ հարկի տակ միավորում է ՏՏ եւ մեդիա ոլորտի հարյուրավոր մասնագետների:

Միջոցառման ժամանակացույցին եւ հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։ Այս տարվա պաշտոնական հաշթեգն է #barcampevn22:

Կովիդյան սահմանափակումներից հետո առաջին անգամ միջոցառմանը մի շարք արտասահմանյան հյուրեր են հրավիրվել, որոնք կներկայացնեն բազմազան թեմաներ՝ աշխատաշուկայի ապագայից, Հայաստանի տիեզերական ամբիցիաներից, մինչեւ բժշկական տեխնոլոգիաներ եւ փաստերի ստուգում։

ԲարՔեմփ Երեւան 2022-ին սպասվում են վարպետության դասեր նաեւ հայաստանյան ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, ինչպես նաեւ աշխատաշուկա, որին մասնակցելու են տասնյակ ընկերություններ:

Itel.am-ը հանդիսանում է BarCamp Yerevan 2022 ինֆորմացիոն գործընկերը։ Կազմակերպիչներ Արմեն Գրիգորյանը եւ Գոռ Էլչյանը պատմել են ԲարՔեմփի (չ)կոնֆերանս լինելու, Հայաստանում առաջին միջոցառման, դժվարությունների ու սպասվող նորամուծությունների, հետաքրքիր իրադարձությունների մասին։