15:45 | 09.06.22 | Նորություններ | 1849

    EPIC ստարտափ ինկուբատորի դեմո օրը՝ հունիսի 15-ին

    Հունիսի 15-ին կկայանա Հայաստանի ամերիկյան համալսարանում EPIC  ձեռներեցության և արտադրանքի ինովացիոն կենտրոնի դեմո օրը։  

    2022 թվականի գարնանային ինկուբացիոն ծրագրի թիմերը կներկայացնեն իրենց նորարարական ստարտափ գաղափարները:

    EPIC-ը լավագույն ստարտափներին կշնորհի Michael Agbabian EPIC Seed Fund և Michael Agbabian EPIC Innovator Award մրցանակները:

    Ցուցահանդեսին կհաջորդի նեթվորքինգ, որի ընթացքում հնարավոր կլինի  հանդիպել ստարտափների հիմնադիրների և էկոհամակարգի այլ ներկայացուցիչների հետ:

    Միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։