14:19 | 31.05.22 | Նորություններ | 1705

Մեկնարկել է Orion Summit 2022 գագաթաժողովի գրանցումը

Հունիսի 22-ին Երևանում կանցկացվի Orion Summit 2022-ը, որին կմասնակցեն տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ:

ՏՏ գագաթաժողովին մասնակցել ցանկացողները կարող են գրանցել Scylla (Android, iOS) հավելվածի միջոցով՝ լրացնելով էլ.փոստի հասցեն և սկանավորելով դեմքը: Հավելվածի մասնակիցներին կտրամադրի անձնական կենսաչափական անցագիր:

Orion Summit 2022-ի մասնակիցների, օրակարգի և գործընկերների մասին տեղեկատվությունը կարող եք գտնել միջոցառման պաշտոնական կայքում։

Գագաթաժողովը կազմակերպվել է Orion Worldwide Innovations-ի նախաձեռնությամբ։ Ընկերությունը հիմնադրվել է 2017թ. ԱՄՆ-ում, գրասենյակներ ունի Նյու Յորքում եւ Երեւանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների եւ ներդրողների ցանցերի հետ։