11:43 | 31.05.22 | Նորություններ | 1571

ՏՀՏ առաջնորդները քննարկել են ոլորտի ռազմավարական մի շարք ուղղություններ

Մայիսի 27-28-ին կայացել է ՏՀՏ առաջնորդների 2-օրյա ֆորումը (ICT Leaders Forum)՝ «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» կարգախոսի ներքո։

Ֆորումի ընթացքում քննարկվել են ոլորտի և Հայաստանի ռազմավարական մի շարք ուղղություններ՝

•    գիտության և գիտահետազոտության զարգացում,
•    տեխնոլոգիական կրթության հիմնախնդիրներ,
•    էլեկտրոնային կառավարում,
•    անվտանգություն,
•    հարկային-մաքսային խնդիրներ։

Ֆորումի սկզբում ներկայացվեցին Հայաստանի վերափոխման ռազմավարությունը (Հայաստան 2050) և Հայաստանի արդյունաբերական ռազմավարությունը, մասնավորապես այս փաստաթղթերում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի դերակատարման հարցերը։

Մասնակիցները քննարկումների արդյունքում ձևակերպեցին հիմնական խնդիրները, դրանց լուծումները, որոնք կդրվեն ԱՏՁՄ աշխատանքային խմբերի առջև որպես աշխատանքային օրակարգ, ինչպես նաև կտրամադրվեն համապատասխան պետական կառավարման մարմիններին։

Քննարկումներին ներկա էին ԱՏՁՄ անդամներ, ոլորտային մասնագետներ և ընկերություններ, կառավարության ներկայացուցիչներ, հյուրեր։ Ֆորումը կազմակերպվել է «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության աջակցությամբ: