09:57 | 26.05.22 | Նորություններ | 39316

Բաքվում բացվել է TEKNOFEST փառատոնը

Մայիսի 26-ին Բաքվում բացվել է Ավիացիայի, տիեզերագնացության եւ տեխնոլոգիաների փառատոնը (TEKNOFEST), որի վարչության նախագահն է Baykar ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը։

Baykar-ը արտադրում է «Bayraktar» անօդաչու թռչող սարքերը:

Փառատոնը 2018 թվականից անցկացվում է Թուրքիայի տեխնոլոգիական թիմ հիմնադրամի (T3) կողմից՝ թուրքական ավելի քան 60 պետական հաստատությունների, համալսարանների եւ մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ։

Բաքվում TEKNOFEST Azerbaijan-ը կտեւի մինչեւ մայիսի 29-ը։

Սելջուկ Բայրաքթարը նշել է, որ TEKNOFEST-ը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության հետագա ամրապնդմանը նպաստելու համար։

Նա ասել է, որ մայիսի 28-ին փառատոն կայցելեն Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ովքեր մրցանակներ կհանձնեն TEKNOFEST-ի շրջանակներում կազմակերպված տեխնոլոգիական մրցույթների հաղթողներին։

Փառատոնի շրջանակներում կանցկացվեն Baku Skills, «Սոցիալական ուղղվածություն ունեցող տեխնոլոգիաներ», «Անօդաչու թռչող սարքեր», «Պլաներներ», «Գյուղատնտեսական տեխնոլոգիաներ», «Ռոբոտաշինություն» մրցույթները եւ «Smart Karabağ» հաքաթոնը։