16:29 | 25.05.22 | Նորություններ | 2713
Մայիսի 24-ին ամփոփվել են Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման հայաստանյան բաց մրցույթի սրդյունքները։ Մրցույթին մասնակցել է շուրջ 100 թիմ։
Հաղթող է ճանաչվել Space (Սամվել Անդրեասյան, Մեսրոպ Անդրեասյան) թիմը։
TiMvOrQ (Վահագն Ալթունյան, Արսեն Համբարձումյան) և Return of Dzec! Dzuk (Ալեքսանդր Աբելյան, Արայի Խալաթյան) թիմերը ստացել են առաջին կարգի դիպլոմ։
Երկրորդ կարգի դիպլոմներ են ստացել 13, իսկ երրորդ կարգի՝ 10 թիմ։
Մասնակիցների առաջ դրված խնդիրները վերաբերում էին ոչ միայն դասական ալգորիթմական (ICPC), այլ նաև ծրագրավորման այնպիսի տարբեր հմտությունների տիրապետմանը, ինչպիսիք հանդիպում են IT կազմակերպությունների ամենօրյա աշխատանքում:
Խնդիրների լուծման համար հասանելի էին հետևյալ լեզուները` C++, Java, Python 2/3, C#, C, Kotlin, Ruby, PHP։
Մրցույթը կազմակերպվել էր Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի (RAU), CodeSignal և OneMarketData ընկերությունների, ինչպես նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) կողմից։