17:04 | 24.05.22 | Նորություններ | 2487

Դիջիթեյնը Garage48-ի հետ մեկնարկել է M1TQ Hackathon & Acceleration ծրագիրը

Մայիսի 20-ին Դիջիթեյն ընկերությունն իր Դիջիթաուն նախագծի շրջանակում արդեն երկրորդ անգամ մեկնարկեց M1TQ ծրագիրը։

Այս անգամ ստարտափ գաղափաների ինտենսիվ զարգացմանն ուղղված ձևաչափով՝ հեքեթոնի և աքսելերացիայի համադրությամբ և ոլորտում 12 տարվա փորձ ունեցող էստոնական Garage48-ի հետ համագործակցությամբ։   

photo © Դիջիթեյն


M1TQ-ի նպատակն է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում զարգացնել նորարարությունը, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգը։

Ծրագրին դիմել էին ավելի քան 350 մասնակից, որոնցից շուրջ 200–ը մասնակցեցին հեքեթոնին՝ ներկայացնելով 50 ստարտափ գաղափար: Այս գաղափաներից 30–ն անցան հաջորդ փուլ, որոնց շուրջ էլ ձևավորվեցին թիմեր և 48 ժամ շարունակ աշխատեցին այդ գաղափաներն աշխատանքային նախատիպեր դարձնելու վրա: Հեքեթոնի ավարտին՝ մշակված նախատիպերը մասնակիցները ներկայացրեցին ժուրիին, ովքեր էլ ընտրեցին լավագույն 14–ը, որոնք անցան ծրագրի 12-շաբաթյա աքսելերացիոն հատվածը: Միջոցառման ավարտին թիմերը նաև ամենատարբեր նվերներ ստացան ծրագրի գործընկերների կողմից:

Հեքեթոնի ամբողջ ընթացքում թիմերին աջակցում և ուղղորդում էին թե՛ տեղի և թե՛ արտերկրից ժամանած միջազգային փորձ ունեցող մենթորներ: Ինչպես նաև Դիջիթեյն ընկերությունն ապահովել էր բոլոր պայմանները, որպեսզի մասնակիցներն այդ 48 ժամերի ընթացքում կարողանան մնալ և աշխատել հենց հեքեթոնի տարածքում:

photo © Դիջիթեյն


«Խորհուրդ եմ տալիս առավելագույնը փորձել քաղել այն ամենից, ինչը հնարավորություն կունենաք ստանալու՝ գիտելիք, փորձ, շփումներ»,- միջոցառման ընթացքում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

«Հայաստանը տեխնոլոգիական մեծ ներուժ ունի։ Մենք ուրախ ենք բացահայտել տեղի ստարտափ էկոհամակարգը, ինչպես նաև զարգանալ և աճել միասին: Դիջիթեյնի M1TQ ծրագիրը հիանալի նախաձեռնություն է, և մենք ուրախ ենք դրա մաս կազմել և աջակցել մեր փորձառությամբ»,- ասել է Garage48–ի գործադիր տնօրեն Մարի Հանիկաթը։

photo © Դիջիթեյն


«M1TQ–ի միջոցով մենք նպատակ ունենք բացահայտել հայ մտքի նորարարությունը՝ հնարավորություն ընձեռելով բոլոր ցանկացողներին կյանքի կոչել իրենց ստարտափ գաղափարները: 12–շաբաթյա աքսելերացիոն ծրագրի ընթացքում մենք աջակցելու ենք ստարտափներին, որպեսզի նրանք ձեռք բերեն համապատասխան գիտելիքներ և զարգացնեն իրենց գաղափարնեն այնպես, որ կարողանան 12 շաբաթ անց՝ Դեմո օրվա ընթացքում, ներկայացնեն դրանք պոտենցիալ ներդրողներին և վենչուրային կապիտալներին»,- նշել է ծրագրի ղեկավար Մարիամ Փաշինյանը:

Նշենք, որ Դիջիթեյնը՝ որպես տեխնոլոգիական ընկերություն, իր պարտքն է համարում զարգացնել ստարտափ էկոհամակարգը, որի շրջանակում էլ հենց նախագծվել է Դիջիթաունը, որի բաղադրիչներից առաջինն է  M1TQ ծրագրիրը։ Ծրագրի լավագույն գաղափաները կարող են նաև կյանքի կոչվել Դիջիթեյնի հովանու ներքո:

photo © Դիջիթեյն


Ընկերության հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել գրավիչ տեխնոլոգիական կենտրոն ամբողջ աշխարհի համար։