16:03 | 24.05.22 | Նորություններ | 30090

    Ղարիբաշվիլին Salesforce-ը հրավիրել է Վրաստան

    Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում հանդիպել է Salesforce ընկերության նախագահ եւ գլխավոր ֆինանսական տնօրեն Էմի Ուիվերի հետ։

    «Մենք խոսեցինք Վրաստանի՝ գլոբալ եւ տարածաշրջանային բազմաֆունկցիոնալ կենտրոնի տեխնոլոգիական եւ նորարարական վերափոխման մասին», - ասել է Ղարիբաշվիլին:

    Նա նշել է, որ Էմի Ուիվերին հրավիրել է Վրաստան՝ երկրի բիզնես միջավայրի հետ անձամբ ծանոթանալու համար։