Իլոն Մասկի SpaceX-ի կողմից գործարկված Starlink արբանյակային ինտերնետային հասանելիության ցանցում 2023 թվականից կընդգրկվի նաև Հայաստանը։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքի քարտեզից:
photo © Starlink
Ըստ ներկայացված քարտեզի՝ 2023 թվականից ծառայությունը հասանելի կդառնա գրեթե ամբողջ աշխարհում։ Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը գործարկվել է SpaceX-ի կողմից՝ ապահովելու գերարագ լայնաշերտ մատչելի արբանյակային ինտերնետ հասանելիություն ամբողջ աշխարհում։ 2020 թվականից Starlink-ի ծառայությունները հասանելի էին ԱՄՆ-ում ու Կանադայում։