12:04 | 12.05.22 | Նորություններ | 1391

Pixel 7, Pixel 6A, Buds Pro ականջակալներ և առաջին Pixel խելացի ժամացույց․ Ի՞նչ է ցուցադրվել Google I/O-ում

Մայիսի 11-ին կայացավ Google-ի՝ ծրագրավորողների համար նախատեսված ամենամյա Google I/O կոնֆերանսը, որի ընթացքում տեխնոգիգանտը ցուցադրեց Pixel շարքի նոր ֆլագմաններ, ականջակալ ու առաջին խելացի ժամացույցը։

Ներկայացնում ենք բոլոր նորույթները։   

Google Pixel 6A


Pixel 6A-ն դարձել է Pixel 6-ի պարզեցված տարբերակը, որը ներկայացվել էր անցյալ տարի աշնանը։

Սմարթֆոնը ստացել է Pixel 6-ի նման դիզայն՝ ներառյալ պատյանի հետևի մասում գտնվող ժապավենը, որտեղ տեղակայված են տեսախցիկները։

Pixel 6A-ն ունի 6,1 դյույմանոց OLED էկրան՝ 60 Հց թարմացման արագությամբ և 2400 x 1080 պիքսել թույլատրությամբ: Համեմատության համար նշենք, որ Pixel 6-ն ունի 6,4 դյույմանոց 90 Հց էկրան:

Google-ը սարքը համալրել է սեփական Tensor պրոցեսորով, 6 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 128 ԳԲ ներքին հիշողությամբ:

Pixel 6A-ն ունի կրկնակի հետևի տեսախցիկ՝ 12+12 ՄՊ թույլատրությամբ։ Tensor չիպի շնորհիվ սմարթֆոնը ստացել է AI հնարավորություններ՝ լուսանկարելու և մշակելու համար, ներառյալ Magic Eraser ֆունկցիան, որը թույլ է տալիս հեռացնել առարկաները պատկերներից։

Մարտկոցի հզորությունը 4400 մԱժ է։ Ի տարբերություն Pixel 6-ի, 6A-ն չունի անլար լիցքավորում:

Pixel 6A-ն ԱՄՆ-ում վաճառքի կհանվի հուլիսի 28-ին։

Սմարթֆոնի արժեքը 449 դոլար է։



Pixel Buds Pro


Buds Pro TWS ականջակալները հագեցած են Active Noise Canceling-ով, որն աշխատում է վեցմիջուկանի չիպով։ Սա հատուկ նախատեսված է աղմուկի վերացման գործառույթի համար:

Ականջակալներն ունեն «թափանցիկության» ռեժիմ և ավտոմատ կերպով նվազեցնում են կողմանկի աղմուկը, օրինակ՝ ազդանշանը, երեխայի լացը կամ շրջակա միջավայրի այլ ձայներ: Ցանկության դեպքում կարող եք անջատել այս հնարավորությունը:

Ականջակալների լիցքավորման պատյանն ունի անլար լիցքավորում։

Buds Pro-ի մարտկոցի կյանքը մեկ լիցքավորման դեպքում կազմում է 11 ժամ՝ աղմուկի վերացման ֆունկցիան անջատված վիճակում: Եթե ակտիվացնեք այս ֆունկցիան ականջակալները կաշխատեն մինչև 7 ժամ: Հինգ րոպեում դրանք լիցքավորվում են մեկ ժամ աշխատանքի համար։

Pixel Buds Pro-ն վաճառքում կհայտնվի հուլիսի 28-ից: Ականջակալների արժեքը 199 դոլար է:



Pixel Watch


Google-ը ներկայացրել  է իր առաջին խելացի ժամացույցը, որի մասին վերջին շրջանում խոսակցությունները շատ էին: Մոդելը կոչվում էր Pixel Watch: Այն կլինի ամբողջությամբ Wear OS համակարգով աշխատող առաջին մոդելը։

Ժամացույցը ստացել է կլոր, չժանգոտող պողպատից պատյան և պտտվող կոճակ, ինչպես Apple Watch-ը: Գոտին ամրանոմ է ոչ ստանդարտ ձևով։

Տեխնիկական պայմանները դեռևս չեն հայտարարվել, բայց դատելով հայտարարությունից ստացված սքրինշոթերից՝ գաջեթը կստանա ստանդարտ գործառույթների փաթեթ՝ ներառյալ անհպում վճարումը:

Արտադրողն առանձնակի կարևորել է առողջության և ֆիթնեսի հնարավորությունները, ներառյալ սրտի հաճախականության և քնի ռեժիմին հետևելու գործառույթները: Pixel Watch-ը նաև ստացել է Fitbit-ի հետ խորը ինտեգրում։

Այն վաճառքում կհայտնվի աշնանը՝ Pixel 7 նոր ֆլագմանների հետ, որոնք նույնպես ցուցադրվել են շնորհանդեսին։

Ժամացույցը բացահայտող բոլոր մանրամասներին ծանոթացեք տեսանյութում․



Google Pixel 7


Շնորհանդեսի ժամանակ ընկերությունը նախ ցուցադրեց Pixel 7-ը և 7 Pro-ն՝ իր հաջորդ առաջատար սմարթֆոնները, որոնք կթողարկվեն 2022 թվականի վերջին։

Սմարթֆոնների պատյանների ձևը չի փոխվել նախորդ մոդելների համեմատ, սակայն հետևի մակերեսը դարձել է միագույն։

Pixel 7-ը և 7 Pro-ն նույնպես պահպանել են հետևի ժապավենը, որտեղ տեղադրված են տեսախցիկները: Տեսքը մի փոքր փոխվել է օպտիկայի բարձրացման պատճառով։

Google-ը սմարթֆոնները կհամալրի երկրորդ սերնդի Tensor պրոցեսորով։

Սմարթֆոնների մասին այլ մանրամասներ դեռ չկան։ Ընկերությունը դրանք կհայտարարի ֆլագմանների վաճառքի մեկնարկին ժամանակ։

Pixel Tablet

2023 թվականին Google-ը կթողարկի Pixel Tablet-ը, որի փոքրիկ թիզերը ընկերությունը ներկայացրեց I/O կոնֆերանսում։

Սարքը կաշխատի Android 12L-ի թարմացված տարբերակով՝ օպերացիոն համակարգի հատուկ տարբերակով, որը նախատեսված է մեծ էկրանով գաջեթների համար։


Բացի սմարթֆոններից, խելացի ժամացույցից ու ականջակալներից տեխնոգիգանտը նաև ցուցադրել է այլ նորույթներ․

•    AR ակնոցի նախատիպ, որը կարող է իրական ժամանակում թարգմանել տեքստը և իրական ռեժիմում արդյունքը ցուցադրել ընդլայնված էկրանին։
•    Wallet հավելված, որում օգտատերերը, ի թիվս այլ բաների, կկարողանան պահել բանկային քարտեր, ավիատոմսեր և Covid-19-ի վկայական։ ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում Wallet-ը թույլ կտա պահել նաև թվային վարորդական վկայականը:
•    Մինչև 2022 թվականի վերջ Google Maps-ը կաջակցի Immersive View-ին աշխարհի որոշ խոշոր քաղաքներում, որը համատեղում է Maps Street View-ն և օդային պատկերները՝ մանրամասն քարտեզ ստեղծելու համար:
•    Google-ի ձայնային օգնականը կկարողանա արձագանքել Google Nest խելացի դիսփլեյին օգտատիրոջ հայացքից։ Այդ պատճառով օգտատերը կարիք չի ունենա ասելու «Ok
Google» հրամանը՝ օգնականի հետ կապվելու համար։ «Օգնականը» կստանա արագ արտահայտությունների աջակցություն, որոնց նա կպատասխանի առանց «Ok Google» հրամանի։ Օրինակ՝ կմիացնի կամ կանջատի լույսը կամ կհայտնի եղանակի կանխատեսումը։

Պրեզենտացիայի ամբողջական տեսագրությունը՝ ստորև․