09:43 | 12.05.22 | Նորություններ | 1490

    Հակոբ Արշակյան. 8 տարուց ՏՏ ոլորտի շրջանառությունը Հայաստանում կաճի 5 անգամ

    ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանn ասել է, որ «այժմ Հայաստանի ՏՏ ոլորտում մոտ 27.000 մասնագետ կա, եւ այս թիվն օրեցօր աճում է»:  

    Մայիսի 11-ին Դուբայում ելոյթ ունենալով Ապագա նորարարության գագաթնաժողովում (Future Innovatiօn Summit 2022)՝ նա ասել է, որ 2030թ. ՏՏ ոլորտի շրջանառությունը Հայաստանում կաճի 5 անգամ:

    Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել մեր երկրում գործող ավելի քան 2 000 ընկերությունների գործունեության մասին, նշել 2015-2021թթ. հայկական տեխնոլոգիական ընկերությունների արձանագրած ցուցանիշները, որոնք շարունակաբար աճ են գրանցել:

    ԱԺ փոխնախագահը ներկաներին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 5-10-ը Երեւանում կայանալիք գիտական Starmus VI միջազգային փառատոնին: