13:49 | 06.05.22 | Նորություններ | 2311

    Անվճար համակարգչային դասընթաց՝ 50-ից բարձր տարիքի մարդկանց համար

    Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կազմակերպում են անվճար համակարգչային գրագիտության դասընթաց 50-ից բարձր տարիքի մարդկանց համար։

    Դասընթացը նախատեսված է այն մեծահասակների համար, ովքեր չունեն համակարգչից օգտվելու գիտելիք կամ փորձառություն, բայց ունեն ցանկություն ձեռք բերելու բազային համակարգչային գիտելիքներ աջակցող և ոգևորող միջավայրում:

    Նրանք կկարողանան ինքնուրույն՝

    •    հասկանալ և կիրառել համակարգչի բազային հասկացություններն ու գործիքները,
    •    հաղորդակցվել էլփոստի և սոցիալական ցանցերի միջոցով,
    •    փնտրել և գտնել անհրաժեշտ աղբյուրներ (գրքեր, տեսանյութեր, բաղադրատոմսեր, նորություններ և այլն)
    •    կապ հաստատել ընկերների և ընտանիքի անդամների հետ Skype-ի միջոցով:

    Մասնակցությունն անվճար է, մեկնարկը՝ մայիսի 12-ին։ Դասընթացին դիմել և ծանոթանալ մանրամասներին հնարավոր է այստեղ։