12:53 | 06.05.22 | Նորություններ | 1968

Հայ հիմնադիրներ ունեցող DISQO-ն գնել է Feedback Loop-ը

Հայ հիմնադիրներ ունեցող DISQO ընկերությունը հայտարարել է Feedback Loop-ը ձեռք բերելու մասին:

Feedback Loop-ի SaaS տեխնոլոգիան հնարավորություն է տալիս մարքեթինգի մասնագետներին սպառողների հետ արագ եւ հեշտ հետադարձ կապ հաստատել։

Սպառողների կարծիքի ու վերլուծության այս նոր ճկուն գործիքակազմի համալրումով DISQO-ի հաճախորդ ընկերություններից յուրաքանչյուրը կկարողանա վալիդացնել եւ պրոդուկտը, եւ մարքեթինգային արշավները՝ մինչ շուկա դուրս գալը։ Տասնյակ հազարավոր ՓՄՁ-ներ եւ միջին շուկայի ընկերություններ արդեն ուղիղ հասանելիություն կստանան DISQO-ի հարթակին՝  ընդլայնելով իրենց բիզնեսների գերարագ աճը։

Feedback Loop-ներկայիս հաճախորդները, որոնց շարքում են Uber-ը, NBCUniversal-ը, Ad Council-ը, եւ այլն, եւս կօգտվեն DISQO-ի բազմաչափ հարթակից՝ ավելի արագ ու ճշգրիտ կարծիքի հավաքագրումով եւ հաճախորդի պրոֆիլի ու թվային պահվածքի լծակի համալրումով։

Feedback Loop-ի գործադիր տնօրեն Ռոբ Հոլլանդը, ով նախկինում Oracle Data Cloud-ի գլխավոր փոխնախագահն է եղել, նշանակվել է DISQO-ում Feedback Loop-ի գործադիր փոխնախագահ եւ գլխավոր տնօրեն։ Այսպիսով՝ շուրջ 50 նոր թիմակից կմիանա DISQO-ի 500-ից ավելի աշխատակից ունեցող թիմին։ 

DISQO-ի այս գնումը հաջորդում է ընկերության՝ 2021 թվականին B սերիայի 85 մլն ԱՄՆ դոլարի ներդրման ներգրավմանը՝ հաճախորդների փորձառության պլատֆորմի հնարավորություններն ու հասանելիությունն ընդլայնելու համար։

«DISQO-ն ընդլայնում է CX-ի հզորությունը՝ հնարավորություն տալով որոշում կայացնողներին՝ սկսած ՓՄՁ-ներից մինչեւ խոշոր ձեռնարկություններ, հասկանալ հաճախորդների փորձն ամենուր, առկա եւ ապագա հաճախորդների հետ»,- նշել է DISQO-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Արմեն Աճեմյանը:

DISQO-ի ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված չափման ու շուկայի հետազոտության գործիքակազմն ու API տեխնոլոգիաները սպառողական վերլուծություններով են ապահովում շուրջ 300 աշխարհահռչակ բրենդերի, 125 խոշորագույն հետազոտական ընկերությունների եւ 35 առաջատար գովազդային գործակալությունների եւ ավելի քան 20 մեդիա հարթակների համար։