15:43 | 04.05.22 | Նորություններ | 2031

Ծրագրավորման հայաստանյան բաց մրցույթն ընդունում է հայտեր

Մայիսի 22-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման հայաստանյան բաց  մրցույթը։

Մրցույթին կարող են մասնակցել ցանկացած մակարդակի հմտություններ ունեցող ծրագրավորողները` սկսած ուսանողներից ու դպրոցականներից մինչև փորձառու մասնագետներ:

Խնդիրները կլինեն դասական ալգորիթմական (ICPC) ոճի, ինչպես նաև ՏՏ կազմակերպությունների ամենօրյա աշխատանքում հանդիպող ծրագրավորման խնդիրներ:

Խնդիրների լուծման համար հասանելի են լինելու հետևյալ լեզուները` C++, Java, Python 2/3, C#, C, Kotlin, Ruby, PHP։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 15-ը, դիմել հնարավոր է այստեղ։

Կազմակերպիչներներն են Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը (RAU), CodeSignal և OneMarketData ընկերությունները, ինչպես նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF)։