17:45 | 26.04.22 | Նորություններ | 30873

Meduza. Yandex-ից դուրս եկածները կարող են Երեւանում նոր ընկերություն հիմնել

Meduza-ն գրում է, որ Yandex ընկերությունը կարող է բաժանվել երկու մասի։

Ըստ Yandex-ի ղեկավարությանը մոտ Meduza-ի զրուցակցի, «ընկերությունը կբաժանվի երկու մասի՝ ռուսաստանյան Yandex-ի եւ միջազգայինի՝ այլ ապրանքանիշով, ստեղծված Yandex-ից դուրս եկած աշխատակիցների կողմից»։

«Ընկերությանը մոտ աղբյուրի համաձայն՝ քննարկվում է, որ Yandex-ից անջատված նոր կառույցի կենտրոնակայանը Երեւանում կլինի։ Մեկ այլ զրուցակցի խոսքով՝ դիտարկվում է նաեւ նոր ընկերությունը Թել Ավիվում տեղակայելու տարբերակը»,- ասվում է հոդվածում։