16:44 | 26.04.22 | Նորություններ | 2916

Podcastle-ը ստացել է Webby Awards մրցանակ

Հայ հիմնադիրներ ունեցող Podcastle-ը ստացել է հեղինակավոր Webby Awards  մրցանակ՝ Ստեղծագործական արտադրության լավագույն ծրագրակազմ (Best Creative Production Software) անվանակարգում։

Podcastle-ը AI տեխնոլոգիաների միջոցով թույլ է տալիս իրականացնել պրոֆեսիոնալ մակարդակի փոդքասթներ եւ ձայնային այլ նախագծեր։

«Մեզ հետ մրցում էին Adobe-ի եւ Canva-ի նման խոշոր ընկերություններ: Հպարտ եմ նման հզոր թիմում լինելու համար: Շնորհակալություն բոլորին աջակցության համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Podcastle-ի համահիմնադիր Արտավազդ Երիցյանը։

Ընկերությունը հավակնում էր Webby Awards մրցանակի միանգամից 3 անվանակարգում․

•    Ստեղծագործական արտադրության լավագույն ծրագրակազմ (Best Creative Production Software)
•    Արհեստական բանականության եւ Մեքենայական ուսուցման լավագույն կիրառություն (Best use of AI & ML)
•    Լավագույն ինտերֆեյս (Best User Interface)

Podcastle-ը նախորդ տարի ներգրավել է $7 մլն ներդրում։ Մեկ տարուց քիչ ժամանակ է պահանջվել, որպեսզի այն ունենա 200 հազարից ավել օգտատեր եւ երկու շրջափուլով ներգրավի մոտ 9 մլն դոլար։