11:27 | 26.04.22 | Նորություններ | 1831

Մայիսի 1-ից Beeline-ը կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով

Telecom Armenia-ն այսօր հայտնել է, որ ավարտում է վերաբրենդավորման գործընթացը, որը մեկնարկել էր «Վեոն Արմենիա»-ի (ապրանքանիշը՝ Beeline) 100%  բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո։

Մայիսի 1-ից Beeline ապրանքանիշը դուրս կգա Հայաստանում գործածությունից։  

«Վերաբրենդավորմանը զուգահեռ ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: NGN ցանցը արդեն հասանելի է Երևանի Դավթաշեն և Արաբկիր համայնքներում, Քաջարան և Ջերմուկ քաղաքներում, ինչպես նաև Գնդեվազ գյուղում։  Վերջին ամիսների ընթացքում Team-ը 4G ծածկույթ է ստեղծել 14 քաղաքներում և 65 համայնքներում՝ 4G տեխնոլոգիան ներդնելով մոտ 80 գործող կայաններում և ստեղծելով տասնյակ արդիական բջջային կայաններ։ Առաջիկայում նոր NGN ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ: