10:49 | 21.04.22 | Նորություններ | 2118
Netflix-ի բաժնետոմսերի անկման ֆոնին մյուս հանրահայտ ու խոշոր սթիմինգային ծառայությունների արժեթղթերը նույնպես էժանացել են․
• Disney-ի բաժնետոմսերի արժեքը ընկել է 4,13%-ով,
• Warner Bros. Discovery-ինը (Discovery Plus առցանց կինոթատրոն)՝ 5,92% -ով,
• Streaming և SmartTV արտադրող Roku-ինը՝ 3,43%-ով:
Մինչդեռ Paramount-ի արժեթղթերի գինն աճել է 6,82%-ով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Netflix-ը 2022 թվականի առաջին եռամսյակում 200.000 վճարովի բաժանորդ է կորցրել։ Սա 10 տարվա մեջ ընկերության առաջին անկումն է։
Սթիմինգային ծառայության բաժնետոմսերի գինն ընկել է ավելի քան 25 տոկոսով, երբ իր բաժնետերերին ծանուցել է առաջին եռամսյակի արդյունքների մասին:
Ծառայության վճարովի բաժանորդների թիվն ամբողջ աշխարհում կրճատվել է՝ հասնելով մոտ 222 միլիոնի։