16:51 | 20.04.22 | Նորություններ | 1855

    Ապրիլի 23-ին կկայանա DigiCode պատանեկան մրցույթի հանրապետական փուլը

    Ապրիլի 23-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան սրահում տեղի կունենա DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթի հանրապետական փուլը։

    Մրցույթի կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) տեղեկացնում է, որ այն ունենալու է 72 մասնակից։

    Մասնակիցները մրցելու են 10-13 տարեկան եւ 13 տարեկանից բարձր տարիքային խմբերով՝ Scratch (վիրտուալ լաբորատորիա STEM առարկաների թեմաներով), K-turtle (լավագույն ալգորիթմական լուծում) եւ Python (սարքերի ինտեգրում նոր տեխնիկական լուծում) ծրագրերի իմացությամբ։

    Մրցույթի օրակարգը.

    10:30 - բացման խոսք
    11:00-12:30 - Skratch (Աղուես). վիրտուալ աշխատանոց
    12:30-13:30 - համակարգչային խաղերի ներկայացում
    13:30-14:00 - ընդմիջում
    14:30-15:30 - համակարգչային խաղերի ներկայացում  
    15:30-16:45 - Python. սարքերի ինտեգրում
    16:45-17:15 - ժյուրիի կողմից մրցույթի ամփոփում եւ ընդմիջում
    17:15-17:45 - մրցանակաբաշխություն

    Գրանցման համար զանգահարեք 077 138938 հեռախոսահամարով։