12:11 | 11.04.22 | Նորություններ | 1001

Վիվա-ՄՏՍ-ի շնորհիվ Գետափում բնակարանամուտ է նշվել

Վայոց ձորի Գետափ գյուղում ևս մեկ ընտանիք բնակարանամուտ է նշել։ Նազարյանների ընտանիքը դարձել է Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրի շահառու և իրականացրել են իրենց երազանքը: Արդեն մի քանի ամիս է նրանք  իրենց նոր տանն են ապրում:

«Տասնվեց տարվա ընթացքում 5 տուն ենք վարձակալել: Մեր երազանքների տունը տարիներ շարունակ մտովի ենք կառուցել: Այս ծրագիրը մեզ թույլ տվեց արժանապատվորեն հաղթահարել այդ խնդիրը»,- ասել է ընտանիքի մայրը՝ Անին:

«Մենք մեր գործընկերների հետ փորձում ենք տարածել երկրին ու մեր հայրենակիցներին օգտակար լինելու մշակույթը: Դա կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորում է, որը  կարող է արժեհամակարգ դառնալ նաև հասարակության համար: Բայց այդ հարցում կա յուրաքանչյուրիս, այդ թվում՝ Ձեր օգնության անհրաժեշտությունը»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում Հայաստանում տասը տարվա ընթացքում աջակցություն է ստացել մոտ 400 ընտանիք: Վերջին ամիսներին՝ Գետափ գյուղում երկրորդ բնակարանամուտն է նշվել: