11:59 | 11.04.22 | Նորություններ | 1765

    Իլոն Մասկը հրաժարվել է ընդգրկվել Twitter-ի տնօրենների խորհրդում

    Իլոն Մասկը հրաժարվել է միանալ Twitter-ի տնօրենների խորհրդին։

    Այս մասին հայտարարել է սոցցանցի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալը։ Մասկը կմնա Twitter-ի ամենամեծ բաժնետերը և ընկերությունը կշարունակի բաց լինել նրա առաջարկների համար։

    «Twitter-ի տնօրենների խորհուրդը զգաց, որ առաջընթացի լավագույն ճանապարհն Իլոնին ընկերության հոգաբարձուների կազմում ընդգրկելն է, որտեղ նա, ինչպես տնօրենների խորհրդի բոլոր անդամները, կգործի ընկերության և մեր բոլորի շահերից»,- ասել է Ագրավալը:

    Նշենք, որ ապրիլի 5-ին Twitter-ը հայտարարել էր, որ Մասկը կմիանա ընկերության տնօրենների խորհրդին։ Դա պետք է տեղի ունենար ապրիլի 9-ին, սակայն նույն օրվա առավոտյան Մասկը հրաժարվեց։

    Ավելի վաղ Մասկը գնել էր Twitter-ի բաժնետոմսերի 9,2%-ը։ Նրա փաթեթի արժեքը կազմում է ավելի քան $2,8 միլիարդ։