10:41 | 09.04.22 | Նորություններ | 2068

    Ապրիլի 10-ին տեղի կունենա Code Battle

    Ապրիլի 10-ին` ժամը 11։00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա Code Battle ծրագրավորողների միջեւ։

    Միջոցառման կազմակերպիչ Full Learning ընկերությունից հայտնում են, որ մրցույթին մասնակցելու են սկսնակ եւ փորձառու ծրագրավորողներ Հայաստանի տարբեր մարզերից, ԱՄՆ-ից, Եվրոպայից։

    Մրցույթի 3 հաղթողները կստանան տարբեր չափի դրամական պարգեւներ, իսկ մնացած մասնակիցները կխրախուսվեն նվերներով։

    Մուտքն անվճար է։