17:41 | 08.04.22 | Նորություններ | 2121

Ապրիլի 9-ին կմեկնարկի DigiCode 2022 մրցույթի մարզային փուլը

Ապրիլի 9-ին և 10-ին Հայաստանի բոլոր մարզերում կանցկացվի DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթի մարզային փուլը, որի արդյունքում 5 տարածաշրջանից հանրապետական փուլ կանցնի 9-ական մասնակից։

Ապրիլի 9-ին DigiCode մրցույթներ տեղի կունենան Գյումրիում, Վանաձորում, Իջևանում (Տավուշ և Գեղարքունիք) և Գորիսում (Վայոց Ձոր, Արցախ, Սյունիք, Ջավախք), իսկ ապրիլի 10-ին՝ Երևանում (Կոտայք, Արագածոտն, Արմավիր, Արարատ, Երևան)։  

DigiCode-ի նպատակներն են․

•    խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը,
•    աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի,
•    բացահայտել տաղանդավոր պատանիներին
•    հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները:

Մրցույթի կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ Vxsoft-ի հովանավորությամբ եւ EIF, VTC, GTC, մարզպետարանների, Իջևանի պետական համալսարանի եւ Գորիսի թիվ 3 դպրոցի համագործակցությամբ։