13:47 | 08.04.22 | Նորություններ | 1510

Lego-ն և Epic Games-ը մետատիեզերք կստեղծեն երեխաների համար

Տեսախաղեր մշակող ամերիկյան Epic Games ընկերությունը և դանիական Lego-ն հայտարարել են երեխաների համար մետատիեզերք ստեղծելու մասին։

Թվային նոր աշխարհը նախատեսված կլինի բոլոր տարիքի երեխաների համար, նախագծի նպատակն է բացահայտել նրանց ստեղծագործական ներուժը և ավելի անվտանգ ու զվարճալի ժամանց ապահովել։  

Մետատիեզերքը հիմնված կլինի 3 հիմնական սկզբունքների վրա․

•    երեխաների՝ անվտանգ և բարեկեցիկ միջավայրում խաղալու իրավունքի պաշտպանություն,
•    երեխաների մասնավոր կյանքի գաղտնիություն և պաշտպանություն,
•    երեխաներին և մեծահասակներին այնպիսի գործիքների տրամադրում, որոնք թույլ կտան նրանց ստանալ և կառավարել թվային նոր փորձառություն։

Երկու ընկերություններն էլ այս նախագծի մասին դեռևս շատ մանրամասներ չեն բացահայտում։ Հայտնի չէ, թե կոնկրետ ինչ տեսք կունենա վիրտուալ աշխարհը կամ երբ են նախատեսում այն գործարկել: