11:00 | 07.04.22 | Նորություններ | 1551

Krisp-ը՝ Webby Awards հեղինակավոր մրցանակի հավակնորդ

Հայաստանում հիմնադրված Krisp ընկերությունը, որն արհեստական բանականության լուծման օգնությամբ իրական ժամանակում ձայնը մաքրում է կողմնակի աղմուկից, այս տարի ևս Webby Awards հեղինակավոր մրցանակի հավակնորդների թվում է։

Krisp-ի օգտին կարելի է քվեարկել այստեղ։  

Krisp-ն առանձնացվել է որպես Արհեստական բանականության (AI) և Մեքենայական ուսուցման (ML) 5 լավագույն կիրառություններից մեկը՝ աշխարհից տարբեր ծայրերից առաջադրված ավելի քան 14,000 ռեկորդային թվով նախագծերից: Մրցակիցների թվում են Photoshop Neural Filters, Warby Parker - Virtual Vision Test App, Snap to Steal հարթակները։

Krisp-ը, որը 2021թ. փետրվարին $9 մլն ներդրում էր ստացել, ունի ավելի քան 1200 կորպորատիվ հաճախորդներ, որոնց թվում են Githun, Zapier, Discord, Intel ընկերությունները: Նախորդ տարի ընկերությունը գործարկեց բացառիկ տեխնոլոգիա՝ մարդկանց ձայների հեռացումը։