Google Docs-ում այսուհետ հնարավոր կլինի տեքստերին արձագանքել էմոջիներով։
Պարզ սիմվոլները կդառնան «պաշտոնական» մեկնաբանությունների այլընտրանքը եւ օգտատերերի համար գուցե ավելի նախընտրելի տարբերակ լինեն, քան գրավոր մեկնաբանությունները:
Ըստ Google-ի հաղորդագրության, գործառույթն աջակցում է վերջին Emoji 14.0 թողարկումը, որը ներառում է նոր գենդերային չեզոք տարբերակներ եւ վերջերս ավելացած էմոջիները՝ հալվող դեմքը կամ կծող շուրթերը:
Էմոջիները դարձել են համացանցի հիմնական բաղադրիչներից մեկը եւ հասանելի են բազմաթիվ հավելվածներում (iMessage, Facebook Messenger) եւ սոցիալական ցանցերում (Facebook եւ Twitter՝ որպես սահմանափակ փորձարկման մաս):
Նորույթը Google Docs-ի օգտատերերին հասանելի կդառնա ապրիլի 20-ից հետո՝ աստիճանաբար եւ հասանելի կլինի «Google Workspace Essentials, Business Starter, Business Standard, Business Plus, Enterprise Standard եւ Enterprise Plus» բաժանորդների համար։