16:34 | 05.04.22 | Նորություններ | 2496

Tesla-ն գրանցել է վաճառքների ռեկորդային արդյունք

Tesla ընկերությունը 2022-ի առաջին եռամսյակում մատակարարել է 310,000-ից ավելի էլեկտրամեքենա՝ գերազանցելով անցյալ տարեվերջի սեփական ռեկորդը։

Tesla-ի վաճառքի վիճակագրությունից հետևում է, որ առաքումների առյուծի բաժինը Model 3-ին և Model Y-ին է ընկնում։  Դրանք հաճախորդներին առաքվել են առաջին եռամսյակում ընդհանուր 295,324 կտորով: Վաճառվել են ևս 14 724 Model S և Model X մեքենաներ: Չնայած բոլոր դժվարություններին՝ վաճառված էլեկտրական մեքենաների ընդհանուր թիվը, թեև աննշան, բայց գերազանցել է 2021 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքները: Այն ժամանակ ռեկորդը կազմել էր 308,600 միավոր, այս եռամսյակում` 310,048, գրում է Electrek-ը։

Արտադրության առումով 2022-ի առաջին եռամսյակում ընկերությունն արտադրել է 305 407 էլեկտրամեքենա՝ մի փոքր պակաս, քան անցյալ տարվա չորրորդ եռամսյակում (305 840)։ Նշվում է, որ Tesla-ն այնքան պատրաստի արտադրանք ունի, որ ամեն դեպքում կարող է գերազանցել իր առաքման ռեկորդը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունն արտադրել էր 180 338 ավտոմեքենա, այսինքն՝ արտադրության ծավալներն աճել են 69%-ով։

Արդյունքները կարող էին նույնիսկ ավելի լավ լինել, եթե Tesla-ն մարտին Քովիդ-19 համավարակի պատճառով 2 օրով չդադարեցներ աշխատանքը Շանհայի գործարանում, որը Model 3 և Model Y մեքենաների արտադրության ամենամեծ գործարանն է։ Չնայած գրանցած արդյունքներին՝ ընկերությունը դեռևս բախվում է դժվարությունների, քանի որ Չինաստանի իշխանությունները նախորդ շաբաթ լոքդաուն են հայտարարել Շանհայում, և գործարանը կրկին փակվել է։