14:55 | 05.04.22 | Նորություններ | 1461

Տարածվել են iPhone 14 Pro Max-ի դիզայնը բացահայտող նկարներ

Համացանցում հայտնվել են iPhone 14 Pro Max-ի նոր էսքիզներ, որոնք բացահայտում են տարվա ամենասպասված սմարթֆոնի դիզայնը։

Դատելով նկարներից, iPhone 14 սերիայի մոդելների հիմնական տեսախցիկի մոդուլը մի փոքր ավելի հաստ կդառնա, քանի որ ընկերությունը սովորական 12 մեգապիքսելանոց սենսորի փոխարեն կօգտագործի 48 մեգապիքսելանոց սենսոր:

Դիմային տեսախցիկի հատվածը փոքրացել է ու բաժանվել երկու մասի՝ դեղահաբի ձևով (7,15 մմ) և կլոր (5,59 մմ), գրում է GizmoChina-ն։

Նշվում է, որ iPhone 14 Pro Max-ն ունի նաև 1,95 մմ հաստությամբ շրջանակ, որը զգալիորեն ավելի բարակ է, քան iPhone 13 Pro Max-ինը (2,42 մմ): Սա կբարձրացնի ապագա սմարթֆոնի էկրան-մարմին հարաբերակցությունը:

photo © GizmoChina


Apple iPhone 14 Pro Max-ը կունենա 160,7 մմ բարձրություն և 78,53 մմ լայնություն՝ ներառյալ կողային կոճակները: Հեռախոսի խորությունը կլինի 12,16 մմ՝ ներառյալ տեսախցիկի և կորպուսի խորությունը:

Ըստ լուրերի, iPhone 14 Pro Max-ը կունենա 6,7 դյույմանոց էկրան, ինչպես իր նախորդը, մինչդեռ շարքի բազային մոդելը՝ iPhone 14-ը կստանա 6,1 դյույմանոց էկրան: Pro-ները կաշխատեն Apple 16 Pro պրոցեսորով, ի տարբերություն ավելի էժան մոդելների, որոնք կունենան A16 չիպ, որը ներկայիս սերնդի A15 Bionic չիպի վերաբրենդավորված տարբերակն է: