14:46 | 01.04.22 | Նորություններ | 1437

HyeTech EIP 2022-ն ընդունում է հայտադիմումներ

Մեկնարկել է Entrepreneurship Immersion Programme (EIP) ծրագրի 3-րդ շրջափուլի հայտերի ընդունումը։ 10-12 նորաստեղծ հայկական ստարտափներ հնարավորություն կստանան ծանոթանալ Սիլիկոնային հովտի ստարտափ էկոհամակարգին։

Ցանկացած ստարտափ, որը ներգրավել է 500 հազար դոլարից քիչ ներդրում, կարող է դիմել ծրագրին: EIP 2022-ը կանցկացվի հուլիսի 8-18-ին, դիմելու վերջնաժամկետը ապրիլի 15-ն է:

Հավելյալ տեղեկություններ ստանալեւ եւ դիմելու համար այցելեք https://www.hyetech.io/eip2022:

10-օրյա ինտենսիվ ծրագրի ընթացքում ստարտափների հիմնադիրները կհասկանան, թե ինչպես լավագույնս ներգրավվել տեղի տեխնոլոգիական շուկայի մեջ եւ առավելագույն արժեք քաղել առկա ռեսուրսներից, կհանդիպեն իրենց ոլորտից փորձագետների եւ գործարարների, այդ թվում՝ ներդրողների եւ պոտենցիալ հաճախորդների։

Մասնակիցները կհանդիպեն հարավային Կալիֆոռնիայի բիզնես-փորձագետների եւ փորձառու ձեռներեցների հետ, կայցելեն վենչուրային կապիտալի ընկերություններ, աքսելերացիոն ծրագրեր:

Ծախսերը (բացառությամբ ավիատոմսի եւ վիզայի արժեքի) հոգալու համար տրամադրվում են կրթաթոշակներ։ Մասնակիցներին նաեւ կտրամադրվի ԱՄՆ վիզա ստանալու աջակցություն։

EIP 2022-ը կյանքի է կոչվել HyeTech-ի, SmartGateVC-ի, եւ Globally – Global Entrepreneurship Foundation-ի համատեղ ուժերով:

Լուսանկարը՝ https://www.hyetech.io/ -ից