17:33 | 23.03.22 | Նորություններ | 26580

Founder Institute-ը մեկնարկել է Armenian Virtual 2022 ծրագիրը

Founder Institute (FI.co) pre-seed սթարթափների աքսելերատորը հայտարարել է Հարավային Կովկասում ներկայության ընդլայնման եւ Armenian Virtual 2022 ծրագրի մեկնարկի մասին։

Founder Institute-ը հրավիրում է սկսնակ ձեռներեցներին կամ թիմերին, ովքեր շահագրգռված են հիմնել ընկերություններ Հայաստանի եւ Վրաստանի առաջատար սթարթափ մենթորների մասնակցությամբ, մասնակցել ծրագրին՝ «առանց տնից դուրս գալու»։

«COVID-19-ը մեզ սովորեցրեց, որ դեմ առ դեմ հանդիպում կազմակերպելու համար ուղեւորություններն այնքան կարեւոր չեն, որքան մենք կարծում էինք։ Մեր ծրագրերը առցանց հարթակ բերելը ոչ միայն դրանք ավելի անվտանգ է դարձնում, այլեւ թույլ է տալիս օգնել ձեռներեցներին այն տարածաշրջաններում, որտեղ մենք նախկինում ֆիզիկապես ներկա չենք եղել»,- ասել է Founder Institute-ի համահիմնադիր եւ նախագահ Ադեո Ռեսին:

«Founder Institute-ը օգնել է հազարավոր թիմերի ամբողջ աշխարհում, եւ այս փորձը պետք է հասանելի լինի հնարավորինս շատ մարդկանց: Դա մեզ ոգեշնչեց միավորել ուժերը մեր վրացի գործընկերների հետ եւ միավորել մեր շուկաները», - ասել է Founder Institute Armenia Chapter-ի տնօրեն Նարինե Կոտիկյանը:

Նախատեսվում է, որ 2022 թվականի մայիսին կմեկնարկի 16-շաբաթական ծրագիրը, որին կմասնակցեն լավագույն սթարթափների հիմնադիրներ եւ փորձագետներ Հայաստանից եւ Վրաստանից՝ առաջնորդելու եւ ուսուցանելու սկսնակ ձեռներեցներին:

Մասնակցության պայմաններին ծանոթանալոև եւ հայտ ներկայացնելոև համար այցելեք https://fi.co/apply/9962/map։