10:34 | 23.03.22 | Նորություններ | 11369
FAST հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության հետ համագործակցությամբ նախագծել է նոր ծրագիր, որն ուղղված է ավագ դպրոցներում աշակերտների` արհեստական բանականության (ԱԲ) եւ տվյաալագիտության պատրաստվածության բարձրացմանն ու նոր տաղանդների վերհանմանը:
«Եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, ծրագիրը կմեկնարկի 2022 թվականի սեպտեմբերից Երեւանի եւ Տավուշի ավագ դպրոցներում: Այն նպատակ ունի զինել դպրոցականներին մաթեմատիկայի ու ծրագրավորման, ինչպես նաեւ մեքենայական եւ խորը ուսուցման խորացված գիտելիքներով ու հմտություններով եւ բարձրացնել ԱԲ հետազոտողի մասնագիտացման հանդեպ հետաքրքրությունը` զուգահեռ համագործակցելով նաեւ բուհերի հետ՝ կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով: Այս ծրագրի շրջանակում փորձում ենք միավորել էկոհամակարգի տարբեր խաղացողներին», - ասել է FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը Asbarez.am-ին տված հարցազրույցում: