16:56 | 22.03.22 | Նորություններ | 29543

UWC Դիլիջանում բացվել է Samsung-ի ինովացիոն կամպուսը

UWC Դիլիջան քոլեջում բացվել է Samsung-ի ինովացիոն կամպուսը. տեղի է ունեցել Երեւանից, Գյումրիից, Վանաձորից եւ Հայաստանի այլ համայնքներից 40 ուսանողի առաջին դասը։

«Մեզ համար պատիվ է, որ Samsung-ը որպես գործընկեր դիտարկեց հենց UWC Դիլիջանի դպրոցը: Մենք գիտենք, որ շատ պիտի աշխատենք ցանկալի արդյունքին հասնելու համար, եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաջողենք: Վստահ եմ, որ Samsung-ի հետ համագործակցությունը նոր էջ է բացում Հայաստանի զարգացման գործում մեր մասնակցության համար»,- ասել է UWC Դիլիջանի դպրոցի տնօրեն Գաբրիել Էրնեստո Աբադ Ֆերնանդեսը:

Samsung-ի ինովացիոն կամպուսի ծրագրի ղեկավար Վարդան Ավագյանն ասել է, որ կամպուսի նպատակն է՝ նպաստել Հայաստանի զարգացմանը կրթության միջոցով, երիտասարդներին օժտելով ՏՀՏ գիտելիքներով եւ հմտություններով, բարելավելով նրանց թվային գրագիտությունը եւ սովորելու կարողությունները, զարգացնելով ստեղծարարությունը:

Դիլիջան համայնքի 20 երիտասարդ կմասնակցի հատուկ դասընթացին, որը կվարեն Samsung-ի կողմից վերապատրաստված ուսուցիչները։ Դասընթացից հետո երեխաները պատրաստ կլինեն դիմելու Samsung-ի կրթական ծրագրին: