12:04 | 16.03.22 | Նորություններ | 2632

Telcell-ը վճարումներ ընդունելու նոր հնարավորություն է տալիս առցանց խանութներին

Telcell-ը վճարումներ ընդունելու նոր հարմարավետ հնարավորություն է ստեղծել տեղական առցանց խանութների համար, որոնք աշխատում են WordPress համակարգով։

Payment Gateway for Telcell-ը միջազգային WooCommerce հարթակի պլագին է, որը հնարավորություն է ստեղծում Telcell վճարային համակարգն ինտեգրել ՀՀ-ում գործունեություն ծավալող WordPress համակարգով աշխատող կայքերում եւ Telcell Wallet հավելվածի միջոցով ընդունել դրամական առցանց արագ վճարումներ։

Ինտեգրումը թույլ է տալիս վճարումներ ընդունել Telcell Wallet-ի 500 000-ից ավելի ակտիվ օգտատերերից։ Պլագինի առավելություններն են կառավարման եռալեզու վահանակը, թեստավորման հնարավորությունը, տեխնիկական լոգավորման ու թարմացման հնարավորությունը՝ մեկ հպումով, զամբյուղի պարունակության պահպանման հնարավորությունը։ Կայքի կառավարման վահանակում, ինչպես նաեւ Telcell-ի տրամադրած համակարգում կարելի է տեսնել կատարված գործարքների կարգավիճակը, հետեւել վճարումների պատմությանը։

Պլագինն օգտագործելու համար անհրաժեշտ է անցնել հղումով՝ եւ ծանոթանալ պայմաններին։ Ինտեգրումը տեւում է 5 րոպե։

Telcell-ը մշտապես կատարելագործում է առցանց խանութներին առաջարկվող լուծումները։ Շրջանառության խթանման նպատակով առաջարկում է նաեւ գործընկերոջ ապրանքները կամ ծառայությունները ներկայացնել Telcell Wallet-ի լոյալության ծրագրի շրջանակներում՝ BON մարքեթում։