11:56 | 16.03.22 | Նորություններ | 22617

Նշանակվելուց մեկ օր անց Տիգրան Խուդավերդյանը թողել է պաշտոնը

Ռուսաստանում «Yandex»-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը ստիպված  լքել է իր պաշտոնը, որը զբաղեցրել էր ընդամենը մեկ օր առաջ։

«Yandex»-ի նոր ղեկավարը ստիպված է եղել պաշտոնաթող լինել նշանակումից անմիջապես հետո՝ ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու պատճառով։

«Yandex»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Տիգրան Խուդավերդյանը կլքի նաեւ տնօրենների խորհուրդը եւ պաշտոնները հոլանդական դուստր ձեռնարկություններում։

Նիդեռլանդներում «Yandex»-ի մայր ընկերության (Yandex N.V.) տնօրենների խորհրդի նախագահ Ջոն Բոյնթոնը բացատրել է, որ Խուդավերդյանն այլեւս չի կարող հանդես գալ որպես Yandex N.V-ի գործադիր տնօրենի տեղակալ։ Նա նշել է, որ ընկերությունում «չափազանց զարմացած են, որ Տիգրանը ներառվել է ԵՄ պատժամիջոցների ցուցակում»։

«Տիգրանն աշխատում է ընկերությունում է ավելի քան 15 տարի եւ մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի «Yandex»-ը զարգանա որպես համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական ընկերություն՝ հաշվի առնելով օգտատերերի, գործընկերների, աշխատակիցների եւ բաժնետերերի շահերը», - ասել է Բոյնթոնը։