Google-ը հայտարարել է, որ ռուսաստանցի օգտատերերը չեն կարողանա գնումներ կատարել Play Store հավելվածների խանութից։

Ռուսաստանցիները չեն կարողանա վճարել բաժանորդագրությունների համար, գնել հավելվածներ եւ խաղեր։

Անվճար հավելվածները հասանելի կմնան:

Մարտի 10-ից ռուսական բանկերի թողարկած MasterCard եւ Visa քարտերն այլեւս չեն աշխատի Apple Pay-ում եւ Google Pay-ում։