12:01 | 10.03.22 | Նորություններ | 1813

    ACA-ն ու Helix-ը մեկնարկում են PHP հատուկ ֆորմատով դասընթացներ

    Armenian Code Academy-ն (ACA) տեղեկացնում է, որ Helix ընկերության հետ հատուկ համագործակցությամբ մեկնարկում է նոր նախագիծ՝ PHP հատուկ ֆորմատով դասընթացներ։

    «Ծրագիրը հնարավորություն է խորացնել ծրագրավորման բազային գիտելիքները եւ կարիերա սկսել ծրագրավորման ոլորտում՝ ստանալով որակյալ կրթություն եւ շարունակական մենտորություն ոլորտի լավագույն մասնագետների կողմից։
    Կրթական ծրագիրը մշակված է հատուկ այս դասընթացի համար՝ Helix ընկերության եւ ծրագրավորման ոլորտի ամենավերջին պահանջներին համապատասխան», - տեղեկացնում է ACA-ն:

    Դասընթացների տեւողությունը՝ 4 ամիս, շաբաթական մինչեւ 10 ժամ/շաբաթական:

    Դասընթացներն անվճար են՝  ծախսերը հոգում է Helix-ը:

    Մասնակցության հայտ ներկայացնելու համար այցելեք այստեղ: