15:39 | 03.03.22 | Նորություններ | 2056

Telcell Wallet-ն անակնկալ է մատուցել 500 000-րդ օգտատատիրոջը

Telcell Wallet-ն արձանագրել է 500 000-րդ նույնականացված օգտատիրոջը՝ Էսֆիրա Կարապետյանին։

Telcell-ն արդեն ավանդույթ է դարձրել իր օգտատերերին յուրօրինակ նվերներ մատուցելը։ Էսֆիրային սպասում էր սիրելիի հետ ռոմանտիկ ընթրիք The Alexander, a Luxury Collection Hotel-ի ռուֆթոփ ռեստորանում եւ օրիգինալ ֆոտոշարք՝ հայտնի լուսանկարիչ Արթուր Լյումենի հեղինակային Lumen Moments-ում։

Telcell Wallet-ը «Թել-Սել» ընկերության առաջնային պրոդուկտներից է: Հավելվածի օգտատերերը կարող են աշխարհի ցանկացած կետից կատարել ավելի քան 450 ծառայությունների դիմաց վճարումներ օնլայն ռեժիմում՝ ընդամենը հավելվածին կցելով հայկական բանկային քարտ կամ անձնագիր։

photo © Telcell Wallet


Telcell Wallet-ով հնարավոր է կատարել ու ստանալ դրամական փոխանցումներ, անմիջապես հավելվածում ստանալ օնլայն վարկ, ավելի քան 3500 սպասարկման/վաճառքի կետերում կատարել QR-ով վճարումներ՝ Scan and Pay եղանակով, քարտից քարտ ակնթարթային փոխանցումներ անել եւ շատ ավելին։

Telcell-ն այս տարի տոնելու է իր 15-ամյակը եւ շուկային ներկայանալու է բազմաթիվ նորույթներով։