12:34 | 03.03.22 | Նորություններ | 1376

Մեկնարկում է «Մաթեմն ամենուր» լուսանկարների մրցույթը

Մաթեմատիկայի միջազգային օրվան`մարտի 14-ին ընդառաջ մեկնարկում է «Մաթեմն ամենուր» խորագրով լուսանկարների մրցույթը։

Մարտի 3-9-ը մրցույթի մասնակիցները պետք է սեփական ինստագրամյան էջերում տեղադրեն իրենց հեղինակած լուսանկարները, որոնք կարտացոլեն մաթեմատիկայի գոյությունը կամ մաթեմատիկային առնչվող բանաձեւերն առօրյա կյանքում։

Անհրաժեշտ է կցել նաեւ նկարագրություն, թե ինչի մասին է լուսանկարը՝ պարտադիր գործածելով #ՄԱԹԵՄարդ ու #MATEMard հեշթեգերը։ Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով.

https://bit.ly/3MgjYmx

Մրցույթի հաղթողները հայտնի կդառնան մարտի 14-ին` Մաթեմատիկայի միջազգային օրը նախատեսվող ցուցահանդեսի ընթացքում, որը տեղի կունենա Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC foundation): Լավագույն լուսանկարների հեղինակները կստանան հատուկ մրցանակներ։

Մրցույթը #ՄԱԹԵՄարդ արշավի շրջանակում նախաձեռնել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAIM աքսելերատորն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը` ԿԳՄՍ ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների հետ համատեղ։