10:36 | 17.02.22 | Նորություններ | 12319

Մարկ Ցուկերբերգի 6 նոր սկզբունքները

Facebook-ի հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ցուկերբերգը ներկայացրել է այն սկզբունքները, որոնց վրա այսուհետ հիմնվելու է վերջերս Meta վերանվանված ընկերության աշխատանքը:

6 նոր սկզբունքները պետք է փոխարինեն 2007 թվականին Facebook-ի ներդրած նախկին կորպորատիվ արժեքները, գրում է Կոմերսանտ-ը։

Ցուկերբերգի առաջին սկզբունքը՝ «արագ շարժվել, ստեղծել եւ սովորել ավելի արագ, քան բոլորը», բարձրացնել ընկերության համար առաջնահերթ ոլորտների զարգացման արագությունը։

Երկրորդ սկզբունքն է՝ «կենտրոնանալ երկարաժամկետ ազդեցության վրա»։

Երրորդ սկզբունքը՝ «ցնցող բաներ անել»։ Ինչպես նշել է Ցուկերբերգը, «մենք արդեն ստեղծել ենք պրոդուկտներ, որոնք օգուտ են բերում միլիարդավոր մարդկանց, իսկ հիմա կկենտրոնանանք նրա վրա, ինչը կոգեշնչի մարդկանց»:

Չորրորդը՝ «ապրել ապագայում»՝ առաջինը ներդնել պրոդուկտներ, որոնք այնուհետեւ կտարածվեն օգտատերերի միջեւ:

Հինգերորդ սկզբունքը՝ «լինել շիտակ եւ հարգել գործընկերներին»։

Իր վեցերորդ սկզբունքը Մարկ Ցուկերբերգն անվանել է «Meta, Metamates, Me» («Meta, մետաընկերներ, ես»)՝ կոչ անելով պատասխանատվություն կրել ընդհանուր հաջողության համար գործընկերների առջեւ, հոգ տանել ընկերության եւ միմյանց մասին: